Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, նաև ՀՀ ինքնիշխանության դեմ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կատարվածը համարում եմ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն: Դեռ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգով պետք է հետաքննվի միջադեպը», - ասել է նա՝ հավելելով, որ պայմանագրերի և ներհայաստանյան օրենդրության հետ առնչության հարց կա, հայտնում է Aysor.am-ը։

«Տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի», - նշել է Նիկոլ Փաշինյանը։