Հուլիսի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: