Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորումը հայյտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ պատաստվում են կուսակցություն հիմնել:

«Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով, «Հիմնադիր Խորհրդարան» կազմակերպությունը և «Սասնա ծռեր» խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց», - նշվում է հայտարարության մեջ:

Թավշյա հեղափոխությունից հետո խմբավորման բազմաթիվ անդամների ու նրանց աջակիցների հանդեպ, դատարանների որոշմամբ, խափանման ձևը փոխվել է, նրանք գրավով ազատ են արձակվել։