Հուլիսի 26-ից օդի ջերմաստիճանը հանրապետության որոշ քաղաքներում կրկին կհասնի +40-41-ի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հուլիսի 26-ից Երևանում, Արարատում և Արմավիրում օդի ջերմաստիճանը կրկին կհասնի +40-41-աստիճանի»,-ասվում է գրառման մեջ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: