ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ Փալոունը, Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը:

Նրանք նշել են, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց ի վեր, Փաշինյանը քայլեր է ձեռնարկել ինչպես Հայաստանի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրների լուծման ուղղությամբ՝ բարձրաձայնելով ԱՄՆ-ՀՀ կապերը խորացնելու իր մտադրությոան մասին:

Ըստ կոնգրեսականների, հանդիպումը կնպաստի հայ-ամերիկյան տնտեսական կապերի զարգացմանը: