Հուլիսի 24-ի ուշ երեկոյան լարված իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում: Բնակիչները փակել են դեպի Իջևան տանող ճանապարհը, որի պատճառով երթևեկությունն ուղղակի կաթվածահար է եղել:

Ճանապարհ փակած գյուղացիները պահանջում են, որ կառավարությունը թույլ տա` գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Հավաքված մարդկանց թիվը մեծ է, տեղում է նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:

Ճանապարհների փակ լինելու պատճառով մեծ թվով մարդիկ, այդ թվում զբոսաշրջիկներ մնացել են ճանապարհին:

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ընդ որում, ավտոմեքենաների մեջ կան երեխաներ, մեծ թվով ուղևորներ, սակայն գյուղացիները վճռականորեն պնդում են, որ չեն բացելու ճանապարհը մինչև հարցը չլուծվի: