ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին տիկնոջ՝ Նունեի հետ այցելել է կինոյի տուն․ Միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ապագա Սինեմաթեքի տարածքում, հանդիպել է կինոթանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամների հետ: Նախագահը նաև զրուցել է Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության ղեկավար, ռեժիսոր Հայկ Բաբայանի հետ առաջիկա ծրագրերի, պատմամշակությաին արժեքների պահպանման և հայկական կինոթանգարանի հնարավորինս ժամանցային դարձնելու և զբոսաշրջիկներին կինոթանգարան բերելու ուղղությամբ տարվող քայլերի մասին։ Նախագահը Հարություն Խաչատրյանից և Հայկ Բաբայանից ակնկալել է ակտիվություն ընթացող զարգացումների շուրջ։ Մոտ օրերս կլինի Հայֆիլմի հարցի շուրջ հանրային քննարկում, որտեղ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ առաջարկելով Հայֆիլմը վերածնել և դարձնել մշակութային խոշոր կենտրոն առանց գիտաֆանտաստիկ ծախսերի։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը ամբողջապես տիրապետում է իրավիճակին, մնում է պետությունը նրանց հետ ձեռք սեղմի և Հայֆիլմը փրկվի։ Նախագահ Արմեն Սարգսյանը կինոյի տանը ևս հորդորեց կինոգործիչներին պահպանել պատմամշակությաին հուշարձանները և կառույցները։ Հայֆիլմը Հայ ժողովրդի ընտանեկան հարստություն է ասված է Հայկ Բաբայանի հայտարարության մեջ։ Այս մեսիջով մշակվում են ծրագրերը հանուն Հայֆիլմի և հայ կինոյի վերաիմաստավորման։