Facebook սոցիալական ցանցը լիցենզիոն համաձայնագիր է կնքել Universal Music Group (UMG) ամերիկյան ձայնագրող ընկերության հետ: Այն սոցցանցի օգտատերերին թույլ կտա անարգել բեռնել երաժշտական կոմպոզիցիաներ բովանդակող տեսագրություններ, որոնց իրավունքները պատկանում են UMG-ին:

Թե երբ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, չի ճշտվում: UMG-ին են պատկանում այնպիսի կատարողների կոմպոզիցիաների իրավունքները, ինչպիսիք են՝ Ռիհաննան, Ջեյ-Զին, Բրյուս Սփրինգսթինը և Ջասթին Բիբերը: Ընդ որում, ըստ ինտերնետ-ռեսուրսի տվյալների, Facebook-ը համանման լիցենզիոն համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցություններ է վարում երաժշտական այնպիսի իրավատերերի հետ, ինչպիսիք են Warner Music Group-ը և Sony Music Group-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: