Հայաստանի շրջանների զգալի մասում oգոստոսի 4-5-ը, 6-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում օգոստոսի 4-5-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, օգոստոսի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում: Օգոստոսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով հուլիսի 6-ից փակ է մոտ մեկ ամսով: Այս ճանապարհի 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անցած ամիս տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով:

Հունիսի 30-ից միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: