Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Թուրքիան խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, և հեռու է դեմոկրատական երկիր լինելուց: Եվրամիությունը չի կարող մնալ դիտորդի դերում՝ ասես ոչինչ էլ չի եղել: Կարծում եմ, որ մասնավորապես վերջին տարիների քաղաքականության հետևանքով Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում»,- ասել է Կուրցը:

Կանցլերի կարծիքով՝ արդար կլինի, եթե Թուրքիայի հետ դադարեցվեն անդամակցության շուրջ բանակցությունները: