«Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտնում է, որ Արաբկիրի մի շարք փողոցներ արդեն շուրջ 6 ժամ հոսանքազրկված են։

Նա մանրամասնում է, որ չեն աշխատում լուսաֆորները, երթևեկությունը խցանված է տարբեր հատվածներում, մի շարք խանութների և սննդի կետերի սեփականատերեր կրել են մեծ ֆինանսական կորուստներ և պատրաստվուն են պահանջել վնասի փոխհատուցում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ ձեր 1-80 թեժ գիծն իրականում մեռյալ գիծ է: Իմ դիտարկմամբ այս համակարգում տիրում է տոտալ կոլեկտիվ անպատասխանատվության մթնոլորտ, ինչը անթույլատրելի է և պահանջում է հրատապ լուծում», - գրել է նա։