Վրաստանի Խաշուրի շրջանում 150 զորակոչիկից 145–ը անդամագրվելով «Գիրչի» եկեղեցական կենտրոնին, ազատվել են պարտադիր զինծառայությունից։ Այս մասին հայտնում է «Իմեդի» լրատվական գործակալությունը։

Երկրում զորակոչման համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, քանի որ երիտասարդները ավելի շատ են դիմում նշված կազմակերպությանը։ Համաձայն Վրաստանում գործող օրենքի՝ հոգևորականները զորակոչի ենթակա չեն, ինչից էլ օգտվում են մի շարք զորակոչիկներ:

Նշենք, որ «Գիրչի» կենտրոնը հիմանդրվել է 2017թ․ ապրիլին և ստեղծել «Վրացական քրիստոնեական, ավետարանական, բողոքական եկեղեցի՝ Աստվածշնչյան ազատություն»։ Կենտրոնի ակտիվիստները, պաշտոնապես գրանցելով եկեղեցին, սկսել են բոլոր ցանկացողներին հոգևորական կոչումներ շնորհել, որի միջոցով երիտասարդները ազատվում են բանակ զորակոչվելուց: