«Նաիրիտ» գործարանի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակցի՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

«Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ մոտ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները», - գրել է առաջին փոխվարչապետը՝ շնորհակալություն հայտնելով գործարանի աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև «արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար» - Արարատ Միրզոյան