Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել վերսկսել ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ֆինանսավորումը, որը 2016 թվականի հոկտեմբերին փաստորեն դադարեցվել էր ի նշան Համաշխարհային ժառանգության ցուցակում չինական Նանկին քաղաքում 1937 թվականի կոտորածի վերաբերյալ փաստաթղթերի ընդգրկման որոշման դեմ բողոքի:

Իսկ այժմ Տոկիոն փոխել է իր քաղաքականությունը՝ գնահատելով այսուհետև քաղաքական լարվածություն առաջացնող հարցերից խուսափելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության մտադրությունը:

Կազմակերպության բյուջե Ճապոնիայի՝ 35 մլն դոլարի չափով մուծումը կիրականացվի մինչև դեկտեմբերի վերջը: Տոկիոյի կողմից ֆինանսավորման դադարեցումը ծանր հարված էր, քանի որ դրան բաժին էր ընկնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եկամուտների 10,8 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: