ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ ԱԺ 45 պատգամավորի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը: Այս մասին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը» - ասաց Արևիկ Խաչատրյանը: