ՀՀ կառավարության օգոստոսի 9-ին կայացրած որոշումների համաձայն՝ հոկտեմբերի 21-ին կանցկացվեն ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան և ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ:

Հիշեցնենք, որ Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը հրաժարական էր ներկայացրել հուլիսի 2-ին: Նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016թ-ի ապրիլի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ավելի ուշ՝ հուլիսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Լիլիթ Ստեփանյանը:

Կարմրաշեն համայնքի ղեկավար Արտաշես Մելիքյանը համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հունիսի 20-ին: Նա այդ պաշտոնին էր ընտրվել 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած ընտրության արդյունքում: