ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Ի սկզբանե առաջադրվել էին Լևոն Բարսեղյանի և Սեյրան Մարտիրոսյանի թեկնածությունները, սակայն Ս. Մարտիրոսյանն ինքնաբացարկ հայտարարեց: Լևոն Բարսեղյանը միաձայն ընտրվեց ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ խորհրդի նախագահի քարտուղար ընտրվեց Կարեն Ավագյանը:

Լ. Բարսեղյանը նշեց, որ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում խորհրդի նախագահի աշխատանքներին: