Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել, «Հետքի» փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։

«Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ այժմ փաստաբանները ճշտում են մեղադրող կողմի տարածած տեղեկությունները։