Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Անանյանը
Օգոստոսի 10-ին «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Կլիմենտի Անանյանը:
Արտակ Անանյանը ֆինանսաբանկային համակարգում աշխատում է սկսած 1998թ․-ից: Շուրջ 20-ամյա գործունեության ընթացքում աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում, «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: 2015-2017թթ. ստանձնել է «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2017թ․-ին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալի պաշտոնը: Արտակ Անանյանը շարունակելու է իրականացնել Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները` մինչև վարչության նախագահի պաշտոնում ՀՀ ԿԲ-ում գրանցվելու օրը:
Մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ է, հանդիսանում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: