Օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ կառավարության երրորդ շենքը, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են:

Առողջապահության նախարարության շենքը պայթեցնելու մասին քաղաքացու ահազանգը կեղծ էր։ Այս մասին հայտարարեց Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատար Սուրեն Խուդոյանը։