Խուզարկություն է իրականացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում
Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։
Նշենք, որ առգրավվել են կարևոր փաստաթղթեր, զննման են ենթարկվել աշխատակիցների անձնական իրերը:
ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը չի մեկնաբանել տեղեկությունը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում