Ամերիկյան Defense News կայքը հրապարակել է աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը։

Առաջին տասը հորիզոնականները զբաղեցնում են ամերիկյան, բրիտանական, նիդեռլանդա-ֆրանսիական, ֆրանսիական, իտալական և ռուսական ընկերությունները:

Ցանկը գլխավորում է ամերիկյան Lockheed Martin ($47,9 մլրդ) ընկերությունը։ Այս տարի երկրորդ տեղում է ամերիկյան Raytheon-ը ($23,5 մլրդ), երրորդ տեղում՝ բրիտանական BAE Systems (22,3 մլրդ), և չորրորդ տեղում՝ Northrop Grumman (21,7 մլրդ) ընկերությունը: Անցած տարի երկրորդ տեղը զբաղեցնող Boeing (20,5 մլրդ) ընկերությունը զիջել է դիրքերը և հայտնվել է հինգերորդն հորիզոնականում։

Այս տարի ռուսական 6 ընկերություն հայտնվել են լավագույն 100-յակի մեջ։ Առաջատարը «Ալմազ-Անտեյ» ընկերությունն է, նախորդ տարվա 11-ի փոխարեն այս տարի 8-րդ հորիզոնականներում է, եկամուտը կազմել է $9,125 մլրդ ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 39%-ով։

100 խոշորագույն ընկերությունների ցուցակում են նաև թուրքական 4 (Ասելսան, ԹԱԻ, ՍԹՄ, Ռոքեթսան) ընկերությունները: «Ասելսանը» ընկերությունը անցած տարվա համեմատ երկու հորիզոնականով բարձրացել է՝ 57-ից զբաղեցնելով 55-րդ հորիզոնականը։ 2017-ին արտադրանքների վաճառքից գոյացած եկամուտը կազմել է $1,424 մլրդ: «ԹԱԻ»-ի եկամուտը կազմել է շուրջ 1,89 մլրդ : Ընկերությունը զիջել է դիրքերը երեք հորիզոնականով՝ զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը: «ՍԹՄ» և «Ռոքեթսան» ընկերությունները համապատասխանաբար զբաղեցնում են 97-րդ և 96-րդ հորիզոնականները։

Լավագույն 100-յակի մեջ են մտնում նաև հետեևյալ երկրները ներկայացնող ընկերություն(ներ)ը - Հարավային Կորեա, Գերմանիա, Իսրայել, Շվեդիա, Հնդկաստան, Սինգապուր, Ճապոնիա, Իտալիա, Ավստրալիա, Բրազիլիա, Ուկրաինա, Շվեյցարիա, Կանադա, Նորվեգիա, Իսպանիա, Հարավաֆրկյան Հանրապետություն, Ֆինլանդիա։

Աղյուսակում համեմատված են նաև 2016 և 2017թթ․-ին ռազմական նշանակության արտադրանքներից ստացած եկամուտները։

2018

2017

ընկերություն

երկիր

2017 թ.

եկամուտ(մլրդ)

2016 թ.

եկամուտ(մլրդ)

%
1 1 Lockheed Martin ԱՄՆ $47,985.00 $43,468.00 10%
2 4 Raytheon Company ԱՄՆ $23,573.64 $22,384.17 5%
3 3 BAE Systems Մեծ Բրիտանիա $22,380.04 $23,621.84 -5%
4 5 Northrop Grumman ԱՄՆ $21,700.00 $20,200.00 7%
5 2 Boeing ԱՄՆ $20,561.00 $20,180.00 2%
6 6 General Dynamics ԱՄՆ $19,587.00 $19,696.00 1%
7 7 Airbus Նիդերլանդ–Ֆրանսիա $11,185.91 $12,321.00 -9%
8 11 Almaz-Antey Ռուսաստան $9,125.02 $6,581.69 39%
9 10 Thales Ֆրանսիա $8,926.13 $8,362.00 7%
10 9 Leonardo Իտալիա $8,856.48 $8,526.22 4%

Ամբողջ ցուցակը տեսնելու համար անցեք հետևյալ հղումով։