Այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտնեց․

«Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության»։

Նա նշեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս հարցաքննվելու է:

Ըստ նրա՝ քննիչն է որոշում, թե ում, ինչ հարցերի շուրջ և երբ հարցաքննի։

«Դա քննության տակտիկան է և քննիչին պետք է թողնել, որ ինքը պլանավորի իր գործողությունները, որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի: Այդ հարցաքննության նպատակը որոշակի տվյալներ ձեռք բերելն է, այսինքն՝ պետք է ապահովել հարցաքննության արդյունավետությունը»,-նշեց Սասուն Խաչատրյանը։