Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընտրություն է կատարել ապագա ակումբի հարցում: Այս մասին հայտնում է գերմանացի ֆուտբոլային փորձագետ Լի Պրայսը:

Պրայսը դեռևս ամռան սկզբին էր հայտարարել, որ «Շալկե 04»-ի ֆուտբոլիստ Կոլաշինաչը կտեղափոխվի «Արսենալ», իսկ «Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի հաջորդ ակումբը կլինի «Լիվերպուլը»: Փորձագետը խոսել է Մխիթարյանի ապագայի մասին.

«Մխիթարյանին ասել են, որ նա պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանի ծառայություններն արդեն առաջարկել են իր նախկին ակումբին՝ «Բորուսիա Դորտմունդին»:

Այժմ պատրաստվում են ֆուտբոլիստի փաստաթղթերը, որպեսզի կիսապաշտպանը վարձավճարով վերադառնա Դորտմունդ: Ամռանը «Բորուսիան» կկարողանա գնել նրա ամբողջ տրանսֆերը 30 մլն եվրոյով:

Սակայն կա մեկ մեծ խնդիր: Մխիթարյանն ամբողջովին խառնել է Մոուրինյուի խաղաքարտերը՝ ցանկանալով մնալ Անգլիայում: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Արսենալը»: Հայ ֆուտբոլիստը լրջորեն մտածում է Լոնդոն տեղափոխվելու մասին: Գերմանիա վերադառնալը նրա ծրագրերի մեջ չի մտնում: Ֆուտբոլիստն ամեն ինչ անելու է Լոնդոնում հայտնվելու համար՝ բացառելով «Բորուսիա» տեղափոխությունը:

ՄՅՈւ-ն հետաքրքրվում է Օզիլի ծառայություններով և Մխիթարյանը կարող է գերմանացու տրանսֆերի մի մասը կազմել: Չնայած դրան, պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր կիսապաշտպանին վաճառել ոչ անգլիական ակումբի»,- Լի Պրայսի խոսքերով: