Իզմիրում գրանցված երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում
Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Երկրաշարժը զգացվել է նաև հարակից քաղաքներում և գավառներում՝ հասցնելով խուճապ առաջացնել բնակիչների շրջանում:
Նախնական տվյալներով՝ ցնցումների հետևանքով մարդկային կամ նյութական կորուստներ չեն գրանցվել: Չնայած այս բոլոր հանգստացնող փաստերի, բնակիչներից շատերը տեղափոխվում են, վախենալով, որ դրանք կարող են շարունակական լինել, և նորից կրկնվեն։
Աղբյուրը` այստեղ
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում