Այսօր «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրենը Անդրեյ Բարիշնիկովը, «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։

Ժամանակակից զենքի արտադրությունը հնարավորություն կտա վերազինել ՀՀ զինված ուժերը։ Պայմանագրի արժեքը և արտադրության նախատեսված քանակը դեռևս չի հրապարակվել։