«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 22-ից ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 12։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ Սարահարթ և Սանահին թաղամասերի, Աքորի և Հագվի գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: