Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարական է տալիս:

«Որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը: Այս որոշումը վաղուց է հասունացել ինձ մոտ, և փոքր գաղտնիք բացեմ, վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևան ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժվել եմ: Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է երիտասարդներին աճի և իրացման համար ճանապարհ տալու ժամանակը», - գրել է նա: