ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտանգավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաև Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը ևս կապվում է Գրիգորյանների հետ: Բացի այս, Գրիգորյաններին պատկանող Էջմիածնի «Ունիվերմագ»-ի, ինչպես նաև «Լեժանկա» կոչվող առևտրի կետերի տաղավարների վարձերը զգալի նվազել են: