Վիետնամում ավելի քան 650 հազար մարդ է տարհանվել երկրի հարավային ծովափից «Թեմբին» թայֆունի մոտենալու պատճառով: Ինչպես դեկտեմբերի 25-ին հայտնել են Տարերային աղետների հետևանքների դեմ պայքարի ազգային համակարգող կոմիտեից, սպասվում է, որ լույս դեկտեմբերի 26-ի գիշերը «Թեմբին»-ը կհասնի Մեկոնգ գետի դելտայի տարածաշրջան։

Ներկայում հարավային նահանգների իշխանությունները տարերքի հնարավոր հարվածներից տեղի բնակչությանը պաշտպանելու ընդգրկուն աշխատանքներ են իրականացնում: Սաստիկ անձրևները կարող են հրահրել ջրհեղեղներ ու սողանքներ, ինչպես դա տեղի ունեցավ Ֆիլիպինների հարավում: Այնտեղ «Թեմբին»-ը վերջին օրերին շուրջ 200 մարդու զոհվելու և զգալի ավերածությունների պատճառ է դարձել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: