Մոլդովայում մեկնարկեց ֆուտզալի կանանց Եվրոպայի առաջնության նախնական փուլը:

Ֆուտզալի կանանց Հայաստանի հավաքականն առաջին խաղում հանդիպեց Մոլդովայի ընտրանու հետ և հաղթեց 1:0 հաշվով: Մեր հավաքականի կազմում աչքի ընկավ Անի Կարապետյանը:

Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի օգոստոսի 22-ին Բելառուսի հավաքականի հետ: Հիշեցնենք, որ հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը: