Հայաստանում են իրենց հանգիստն անցկացնում Բելգիայի թագավոր Ֆիլիպը, թագուհին և նրանց 4 երեխաները: Արդյո՞ք թագավորական ընտանիքը Հայաստան է այցելել մեր բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկի հրավերով:

ԱԳՆ-ից հայտնել է, որ թագավորական ընտանիքի այցը մասնավոր է, ԱԳՆ-ն որևէ հրավեր չի հղել: Ավանդաբար հյուրընկալ ու հյուրասեր ազգ ենք համարվում` արդյո՞ք նախատեսվում է թագավորական ընտանիքի պատվին որևէ միջոցառում հարցին ի պատասխան, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին.

«Այցի մասնավոր բնույթը ենթադրում է, որ այլ մանրամասներ չեն կարող հրապարակվել», - հայտնում է Aravot.am-ը: