Քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանը մի քանի օր է՝ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Նրան այնտեղ են տեղափոխել նշանակված դատաբժշկական փորձաքննության շրջանակներում՝ թեթև հետազոտություններ անելու նպատակով։ Փոխանցում է hraparak.am-ը:

Գրիգորյանի պաշտպան Արայիկ Ալբանդյանը, սակայն, վստահեցրել է, որ Մանվել Գրիգորյանին այսօր են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, իսկ թե որքան ժամանակ նա կմնա այնտեղ, կորոշեն միայն բժիշկները։