Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.70C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.50C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C