ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ 2018թ.-ի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկել՝ 50,000 դրամի փոխարեն սահմանելով 150,000 դրամ: Փոխացում է Պանորաման:

Այդ առաջարկը կառավարությունում է և նախատեսվում էր այն ուժի մեջ մտցնել հուլիսի 1-ից, սակայն կան ընթացակարգեր, որոնք պետք էր հասցնել ժամանակին անցկացնել:

«Ինձ համար էլ էին հայտնություն այդքան ընթացակարգերը, սակայն նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել, բայց նաև կդիտակենք հետադարձ ուժ ունենալու հարցը»,- ընդգծել է Թանդիլյանը՝ հավելելով, որ այս փուլում գոնե ֆինանսական միջոցների խնդիր չկա, խոսքը մեծ գումարների մասին չէ, և ունեն նախարարության տարբեր միջոցներ, որոնց շնորհիվ հարցը կլուծվի:

Նախարարը կարևորելով այս նախագիծը՝ նշել է, որ շատերը կարող են մտածել, թե սա չի խթանում ծնելիությունը, սակայն սա մեսիջ է, որ երկրորդ երեխան պետության համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ երկիրն ունի ժողովրդագրական խնդիր:

«Երրորդ երեխան լուծում է ծնելիության աճի խնդիրը, իսկ երկրորդը՝ չնվազելու», - ասել է նախարարը: