Հովիկ Աբրահամյանի դստերը դատի են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել:
Օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան և պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018թ.-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, և պարտավորեցնել որպես հետևանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել:
Հայցվոր կողմի պաշտպան Մելանյա Վարդաբյանը երեկ հրաժարվեց մեկնաբանություններից.
«Փաստաբանական կանոնագրքով կա փաստաբանական գաղտնիք, առանց իմ վստահորդի հետ խոսելու ես ոչինչ ասել չեմ կարող, դա փաստաբանական գաղտնիք է», - ասաց նա:
Նշենք, որ այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում