ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը:

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Նշվում է, որ Պողոսյանը ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել։

Հիշեցնենք, որ գնդապետ Արտակ Պողոսյանը այս պաշտոնում նշանակվել էր հունիսին՝ Օսիպյանի հրամանով: