Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ միաձայն որոշվել է մասնակցել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին։

Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։