«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին իշխանությունների օրոք գործարարները պարտադրված են եղել որոշակի գումարներ վճարել նաև իրավապահներին: Այդպես նրանք ապահովագրել են իրենց բիզնեսը մարզային իրավապահների հնարավոր հետապնդումներից: Այդ «համագործակցության» արդյունքում նաև ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ իրավապահները գործարարներին պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` մասնավորապես նման մի գործընթացի է մասնակից եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ օդում կախված լուրերի` նա մարզային ուժային կառույցների ղեկավարներին պարբերաբար գումարներ է տվել, որի դիմաց էլ ստացել է իր հակառակորդների մասին տեղեկություններ, որոնց մի մասը հարկ եղած դեպքում հրապարակել է: Բալասանյանի խոսնակ Սոնա Առաքելյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց այդ լուրերը` ասելով.