Ադրբեջանը ստացել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կատարելագործված տարբերակը: Տեխնիկան զորամասերից մեկում ընդունել է անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

Նշվում է նաև, որ համակարգի կատարելագործված տարբերակի փորձարկումներն անցկացվել են նախորդ տարվա աշնանը:

Անկախության տարիներին Բելառուսն Ադրբեջանին ավելի քան կես միլիարդ դոլար արժողությամբ զենք է վաճառել: Արդյունքում՝ Ադրբեջանը վերջին տասնամյակներին դարձել է բելառուսական ռազմատեխնիկայի հիմնական սպառողը:

Հրապարակված հասանելի տվյալների համաձայն՝ միայն 2002-2012թթ. Մինսկը Բաքվին մատակարարել է՝

Т-72 տեսակի 153 տանկ, 122 մմ տրամաչափի 120 հատ Դ-30 քարշակող հրետանային համակարգ, 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» 12 ինքնագնաց հրետանային կայանք, ԲՏՐ-70 տիպի 60 զրահափոխադրիչ, Սու-25 տիպի 11 գրոհիչ։