ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը շրջանառության մեջ են դրել «2008թ.-ի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Նազարյանը։

«Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն», - գրել է Նազարյանը։

Ավելի վաղ, ԵԼՔ-ի նախկին պատգամավոր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ հանդես եկել էր նախկինում, սակայն խորհրդարանական մեծամասնությունն այն չէր ընդունել։