Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռահրետանային համակարգի նկատմամբ։ Այս մասին Times of India-ին ասել է երկրի զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրեն Կ․Մ․ Ռաջանը։ Հայկական պատվիրակությունը ծանոթացել է համակարգի հետ, մասնավորապե, հուլիսին անցկացվա ցուցադրական մարտական կրակի ժամանակ։ «Արդյունքները հիանալի էին», -ասել է Կ․Մ․ Ռաջանը։ Հայաստանն, իր խոսքերով, հետաքրքրված է հրթիռների 2 տարբերակներով էլ, գնում են բանակցություններ 2 կառավարությունների միջւ։

Pinaka-ն 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Times of India-ն հայտնում է նաև, որ այս համակարգի համար ինժեներները ստեղծել են 80 կմ հեռահարությամբ նոր կառավարչվող հրթիռ։