Հայտնի ծանրորդ Նազիկ Ավդալյանը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ կառաջադրվի Երևանի ավագանու թեկնածու ԲՀԿ կողմից:

«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»-ասվում է գրառման մեջ: