«Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները վկայում են, որ վերջին տարում կտրուկ աճել է այն ռուսաստանցիների քանակը, որոնք կողմ են երկրում առանձին ազգությունների ներկայացուցիչների բնակությունը սահմանափակմանը: «Անցանկալի» էթնոսների վարկանիշը գլխավորում են գնչուները (17-ից 32%), չինացիները (15-ից 31%) և վիետնամցիները (12-ից 26%):

Աճել է նաև «Ռուսաստանը ռուսների համար» գաղափարին հավանություն տվող մարդկանց թիվը՝ 10-ից հասնելով 19%-ի: Հարցվածների 39%-ը դրական է վերաբերվում աշխատանքի ընդունման կամ բնակարանի վարձակալման մասին խտրական հայտարարություններին («только для славян»), իսկ Մոսկվայում այդ ցուցանիշը կազմել է 63%: Հարցման մասնակիցների 67%-ը համարում է, որ կառավարությունը պետք է սահմանափակի ներգաղթյալների հոսքը:

Լևադայի կենտրոնի սոցիոլոգ Կարինա Պիպիան նշել է, որ քսենոֆոբիայի աճը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիներն իրենց բացասական զգացումները պռոյեկտում են այլ մարդկանց վրա, կապված երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման հետ: Եվ քանի որ 2018 թ. Հուլիսին ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները զգալիորեն բարելավվել էին, ռուսները վերաուղղորդել են իրենց ատելությունը արտաքինից դեպի ներքինի։