Հանրապետության տարածքում օգոստոսի 27-28-ը, 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Երևանում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-15:00 ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: