Ֆրանսիական Ժեֆ քաղաքում կստեղծվի թանգարան՝ նվիրված ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին։

Քաղաքի բնակչության մեծամասնությունը աջակցում է քաղաքապետարանի այս նախաձեռնությունը։ Թանգարանը բացվելու է 2020թ.-ին։ Այն տեղակայված կլինի նախկին դպրոցի տարածքում, որը կրում է Ֆրանսիայի հավաքականի ավագի անունը։

Մ.Պլատինին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Ըստ «Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականի համարվում է 20-րդ դարի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Երեք անգամ արժանացել է Ոսկե գնդակի (1983, 1984, 1985)։