Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 28-ին ժամը 08:00-15:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: