Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան համագործակցելով ՀՀ ԱԻՆ 911 ծառայության հետ, նախաձեռնեցին ֆեդերացիայի կազմում կամավոր փրկարարական թիմ ձևավորելու գործընթացը:

16.11.2017թ. Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 12 անդամները ՀՀ ԱԻՆ-ում հանձնեցին լեռնափրկարարի որակավորման տեսական և ֆիզիկական պատրաստվածության քննությունները։

15.12.2017թ.-ին փրկարարական թիմի անդամները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության որակավորման հանձնաժողովի կողմից ստացան փրկարարի որակավորում:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ՝ Սուրեն Դանիելյանը վստահեցնում է, որ թիմի անդամները բարձր պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց աշխատանքը։

-Այս նախաձեռնությանը աջակցեց նաև VENTO ընկերությունը՝ տրամադրելով փրկարական աշխատանքների իրականացման համար որոշակի լեռնային գույք, - հավելել է Ս․ Դանիելյանը։