Հանրապետության տարածքում օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Սեպտեմբերի 1-2-ը օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում օգոստոսի 30-31 և սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: