Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Բերքաբեր համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Բերքաբեր համայնքի նախկին ղեկավարը՝ Արթուր Մադաթյանը, համայնքի ղեկավար ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն 2018 թվականի հուլիսի 17-ին հրաժարական էր ներկայացրել: